Քաղաքական

Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազություն

Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազություն

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կնոջը՝ Կարինե Մանասյանին, ու դուստրերին՝ Մարիամ Սիմոնյանին, Անի Սիմոնյանին ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am հարթակից: Նրանք դատախազություն պետք է ներկայանան  սույն թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես տեղեկացնել:

Ծանուցագրի համաձայն, Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական