Քաղաքական

Լեհաստանի Սենատի հանձնաժողովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին բանաձև է ընդունել

Լեհաստանի Սենատի հանձնաժողովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին բանաձև է ընդունել

Լեհաստանի Սենատի հանձնաժողովը Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասին բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը։ 

«Մենք ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին և ԵՄ հարցերով հանձնաժողովի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասված է դեսպանության թվիթերյան գրառման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական