Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի Միության ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական