ՄԱԿ անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ թեև քննարկում անցկացվեց, սակայն փաստաթուղթ չընդունվեց։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, թե փաստաթուղթ էր շրջանառվում, որը լինելու էր ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը. «Ցավոք, այն ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով։ Բայց աշխատանքները շարունակվում են։ ՄԱԿ ԱԽ-ն կարևորագույն հարթակ է»։