ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում տեղի ունենալիք դիվանագիտական ֆորումին։ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունից, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ստացել է հրավեր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. «Ենթադրաբար, կլինի հանդիպում և քննարկում, կարծում եմ՝ սա շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հանգեցնելու համար»։
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ երկար ժամանակ է՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացւոցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը փորձագիտական մակարդակում գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել։