Քաղաքական

Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես ճանապարհաշինարարության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ դերին նաև ֆոնդային շուկայի զարգացման գործում:

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական