Քաղաքական

Ալեն Սիմոնյանը հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով

Ալեն Սիմոնյանը հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով։ Խոսքը 2018թ. հանրահավաքների ժամանակ  Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործի մասին է։ 

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Ալեն Սիմոնյանն այս գործով անցնում է որպես տուժող։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական