Հունվարի 13-ին, Ազգային ժողովի խորհուրդն ընդդիմադիր պատգամավորների՝ անհարգելի բացակաների քանակը գերազանցած պատգամավորների մասով ՍԴ դիմել-չդիմելու վերաբերյալ որոշում կկայացվի:
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Մեր գործողություններն ունեցել են քաղաքական դիրքորոշում, քաղաքական բոյկոտ, որը տեղավորվել է խորհրդարանի պատգամավորի գործունեության գործիքակազմում և որևէ մեկն էլ չի ափսոսում, որ այդ քաղաքական գործունեությունն իրականացրել է՝ մնացածն իրենց անելիքն է»։
Ընդդիմադիր գործչից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են պատրաստվուն անել, եթե որոշում կայացվի դիմել ՍԴ, Մանուկյանն ասաց՝ ոչ մի բան. «Թող դիմեն, տեսնենք ինչ հիմնավորումներով, հետո կխոսենք»։
Հիշեցնենք՝ բացակաների թույլատրելի քանակը գերազանցել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Զեմֆիրա Միրզոևան:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ չի բացառել, որ ընդդիմադիր կոնկրետ պատգամավորներին մանդատից զրկելու հարցով դիմեն ՍԴ։
Հայկ Մագոյան