Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել։

«Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից առաջ առանձնազրույց՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ»,- «ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական