Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան մենք բոլորս համախմբվեցինք Ազգային ժողովի դիմաց՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ դադարեցնելու այս հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։ Արտակարգ իրավիճակ է։ Մեր հայ դաշնակիցների անսասան աջակցելու ժամանակն է»: