Քաղաքական

ԱԺ խորհրդի նիստում բացակաների քանակը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի

ԱԺ խորհրդի նիստում բացակաների քանակը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի

Հունվարի 13-ին Ազգային ժողովը խորհրդի նիստ կհրավիրի, որի ընթացքում բացակաների քանակը գերազանցած պատգամավորների մասով ՍԴ դիմել-չդիմելու վերաբերյալ որոշում կկայացվի: Radar Armenia-ին այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ԱԺ-ն արդեն դիմել է Սահմանադրական դատարան։ 

Ըստ ԱԺ կայքում հրապարակված տվյալների՝ բացակաների թույլատրելի քանակը գերազանցել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Զեմֆիրա Միրզոևան:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական