Քաղաքական

«Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Արցախի հայերի համար». ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

«Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Արցախի հայերի համար». ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Թվիթերի էջում գրել է․ 

«Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետին և պետք է անհապաղ դադարեցվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Արցախի հայերի բարեկեցության ապահովման համար.

Այս մտահոգիչ իրավիճակը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Ռուսաստանը ո՛չ հուսալի անվտանգության խողովակ է, ո՛չ էլ լեգիտիմ միջնորդ խաղաղության համար Հարավային Կովկասում կամ այլուր: Հերթական անգամ Մոսկվան օգտագործում է հայերի ու ադրբեջանցիների տառապանքն իր ցինիկ և եսասիրական նպատակների համար»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական