ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չի էլ կարող լինել։ Ըստ նրա՝ իրականությունը այնքան պարզ չէ, որքան թվում է. «Ես այլ բան կարող եմ ասել. մեզ համար, ընդհանուր առմամբ, ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, և մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում՝ անել ամեն ինչ մեր պետության, մեր հայրենիքի պետականության հարատևության համար»։
Հարցին՝ ոչ պաշտոնական խողովակներով եղե՞լ են Միութենական պետությանն անդամակցելու առաջարկներ կամ անգամ ճնշումներ, վարչապետը պատասխանել է. «Ոչ պաշտոնական խովովակ՝ նայած ինչ նկատի ունեք։ Օրինակ, փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»։