ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ խնդրի մասին, հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չեն ցուցաբերում։ Նրա խոսքով՝ այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը. «Մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև, և դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, նաև ՀՀ-ի և իմ ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել ԼՂ։
ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատների մասին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ։
Նաև սրանով է ՀՀ-ն անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում»:
Փաշինյանն առաջնային է համարում ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևորում, որ ԼՂ ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի բոլոր թեմաների մասին․ «Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով»: