Քաղաքական

Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական. Նիկոլ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական. Նիկոլ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին։ Նա հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ շեշտելով, որ միջանցքը բացելու իրավական պարտավորությունը դրված է Ադրբեջանի և ՌԴ վրա. «6-րդ կետում ՀՀ վերաբերյալ որևէ ձևակերպում չկա, և մենք կարծում ենք, որ այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ»,- ասել է Փաշինյանը։ 

Փաշինյանը նաև շեշտել է, որ գործընկերների հետ չպետք է վերջնագրերով խոսել. «Ինչ ունենք ասելու՝ տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, մեծ հաշվով ավելացնելու բան չկա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական