Միջազգային

ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել շուտափույթ ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին

ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել շուտափույթ ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին

Հերթական ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Ադրբեջանում ընդդիմադիր Թոֆիկ Յագուբլուի և մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք Բախտիյար Հաջիևի և Թոֆիգ Յագուբլուի ձերբակալություններով։ Մենք կոչ ենք անում իշխանություններին՝ շուտափույթ ազատ արձակել նրանց։ Մենք առաջվա պես հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի աջակցմանը»,-ասել է Փրայսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ հաշվի առնել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ազատ արտահայտվելու իրավունքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական