Քաղաքական

ՀՀ-ում չկան արտոնյալներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում չկան արտոնյալներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում չկան արտոնյալներ, չկա նաև համակարգային կոռուպցիա. «Ես ձեզ ուղիղ, առանց սեթևեթանքի ասում եմ՝ ՀՀ-ում չեն կարող լինել արտոնյալներ, չկան, բացառված են։ Սա չի նշանակում, որ բոլորի հնարավորությունները հավասար են։ ՀՀ-ում հովանավորյալներ չկան»։ 

Վարչապետն անդրադարձել է կաշառակերության, ապօրինության դեպքերին՝ վստահեցնելով, որ նման դեպքերն իրավապահների կողմից համապատասխան արձագանք ստանում են. «Ես ասել եմ՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա։ Այսօր էլ եմ ասում, բայց դա չի նշանակում, որ պետական համակարգում կաշառակերություն չկա։ Իհարկե, կա, մեր մարմիններն են բացահայտում, ձերբակալում, քրեական գործեր բացում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական