«Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում։
Նա նաև նշել է, թե հավատում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը մի պատճառով. «Որևէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ կերպ հավատալ դրան։ Եթե չես հավատում, ինչո՞ւ ես անում, ինչո՞ւ ես բանակցում, ձև՞ ենք անում։ Փորձը ցույց է տվել, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»։