«Անվտանգության ոլորտում մենք ունենք ձախողումներ, մնացած ոլորտներում՝ հաջողություններ»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդտեղ բանավիճելու հարց չկա։
Նա հաջողությունների շարքում թվարկել է տնտեսական աճը, բյուջեի եկամտային մասի աճը, առողջապահական ոլորտում իրականացվող բազմաթիվ ծրագրերը. «2017-18թթ. համեմատ՝ շուրջ 438 հազարով ավելի պետպատվերով առողջապահական ծառայություն է մատուցվել։ Խոսքն առնվազն 300-350 հազար մարդու մասին է, որոնք զրկված են եղել առողջապահական ծառայություներից»։