Քաղաքական

Վարչապետն առաջարկել է ՌԴ-ին՝ դիմել ՄԱԿ ԱԽ

Վարչապետն առաջարկել է ՌԴ-ին՝ դիմել ՄԱԿ ԱԽ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։

Նրա խոսքով՝ այդ հարցին պետք է հետևողական և մտածված քայլերով արձագանքել. «Շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը և խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ես ասել եմ, որ եթե հանկարծ պարզվի՝ ՌԴ-ն չի կարողանում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կատարել պարտավորությունները, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ կա՛մ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կա՛մ նոր խաղաղապահ բազմազգ առաքելություն ուղարկելու ԼՂ, որը կապահովի արդեն իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ Սա է մեր ճանապարհը»։ 

Ըստ նրա՝ Հայաստանի արձագանքն այս ամենին պետք է լինի ասիմետրիկ. «Մենք պետք է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների և պետության ինստիտուցիոնալ զարգացման օրակարգից ընդհանրապես չշեղվենք»։

Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների մասին. «ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է։ ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Մենք այդ բանաձևով ենք առաջնորդվել։ Հետևաբար, եթե ասում եք՝ ՀՀ-ն ինքն իր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական