ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ու Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։