Քաղաքական

«Մեծ սիրով սպասում ենք ձեզ». Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

«Մեծ սիրով սպասում ենք ձեզ». Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան:

«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Յաել Բրոն-Պիվեն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառման մեկնաբանություններում պատասխանել է ֆրանսիացի գործընկերոջը՝ գրելով. «Մեծ սիրով սպասում ենք ձեզ»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական