Քաղաքական

Վահե Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից

Վահե Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Radar Armenia-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ՆԳ նախարար կնշանակվի Վահե Ղազարյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական