Քաղաքական

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները Սիրիայի հետ։

Էրդողանը հայտնել է գազային հանգույցի ճանապարհային քարտեզը հնարավորինս  շուտ ավարտելու պլանների մասին։ Թուրքիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում կրակի դադարեցման և ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու առաջարկով։

Էրդողանը Սիրիայի հյուսիսն ահաբեկիչներից մաքրելու համար կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Էրդողանը նաև ընդգծել է Սիրիայի ղեկավարության կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով քաղաքական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական