Քաղաքական

Առաջիկա օրերին ակնկալվում է Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ. Փրայս

Առաջիկա օրերին ակնկալվում է Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Ադրբեջանի և Հայաստանի  ԱԳ նախարարների հետ. Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովիհետ։

 Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը նշելով, որ Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում, նա պարբերաբար շփվում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։

«Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա կրկին հեռախոսով խոսելու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- հավելել է խոսնակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական