Քաղաքական

Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ քայլերի պատճառով. Դմիտրի Պոլյանսկի

Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ քայլերի պատճառով. Դմիտրի Պոլյանսկի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի համար չի ընդունվել Ֆրանսիայի մոտեցման պատճառով: Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Երևանի խնդրանքով այս գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի իր ալիքում։

Ըստ Պոլյանսկիի, Ռուսաստանը պատրաստ է եղել կառուցողական աշխատանքի, սակայն Ֆրանսիան դիմել է անմաքուր մեթոդների: Արևմուտքը միայն խոսում է ԼՂ հարցի մասին, իսկ Ռուսաստանը գործում է իր դիվանագիտական ջանքերով և ռուս խաղաղապահների զորախմբով։

«Մենք խորապես համոզված ենք, որ Անվտանգության խորհրդի արձագանքը պետք է նպաստի փոխզիջում գտնելուն և խաղաղ գործընթացի վերսկսմանը` առանց կողմերից որևէ մեկին պիտակավորելու: 

Անձամբ ես իսկապես ուզում եմ հավատալ, որ մեր հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ գոհացնելու նրանց, ովքեր չեն վարանում որևէ պատրվակ օգտագործել ԽՍՀՄ-ում միասին ապրած եղբայրական ժողովուրդներին իրար դեմ մղելու»,- գրել է Պոլյանսկին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական