ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։
ՌԴ նախագահը շնորհավորել է նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։