Բոլոր նախանշանները կան՝ պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ ԼՂ-ում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև շեշտել է. «Պետք է անկեղծ ասեմ՝ ՀՀ-ն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ և մեր մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարպափակ կարգավորման հասնելու համար»։
Փաշինյանը նաև վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանենրի դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու՝ ՀՀ պատրաստակամությունն ու հաստատակամությունը։