Քաղաքական

«Եկեք աշխատանքի». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

«Եկեք աշխատանքի». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

Անցած 2022 թվականը Radar Armenia-ն ամփոփել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

-Քաղաքական առումով եթե ամփոփեք, ինչպիսի՞ տարի էր 2022 թվականը։

-Անցնող տարին աշխարհը և տարբեր երկրների խաղաքարտերը խառնող ու վերադասավորող տարի էր: Կարելի է ասել, որ քաղաքականությամբ չհետաքրքրվողներն անգամ ակամա ներքաշվեցին աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մեջ մեր երկիրը ևս զերծ չէր այդ ամենից, և, ի պատիվ մեր ժողովրդի, ասեմ, որ մերոնք ակնհայտ ցուցադրեցին, որ վաղուց հոգնել են քաղաքական հնամաշ ելույթներ ունեցողներից՝ հասկացնելով, որ հայկական դեմոկրատիան տեղ ունի իրենց մտածելակերպում և արարքներում:

-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը։

-Անկախ ընդդիմության երեխայական էմոցիոնալ «չեմ խաղում»-ներից և անհասկանալի ինքնախարազանումներից՝ տարին վատ չէր խորհրդարանի համար, արդյունավետ և ակտիվ աշխատել ենք, ոչ մի նախագիծ, պլանավորված և հրատապություն պահանջող հարց չի տուժել:

-2022 թվականին էլ քիչ չէին Ձեզ քննադատողներն ու դժգոհություններն՝ առհասարակ։ Ինչպե՞ս եք վերաբերում քննադատությանը, և ի՞նչ սպասեն 2023-ին այն մարդիկ, ովքեր դժգոհություններ ունեն։

-Ասեմ ավելին՝ 2023-ին էլ են քննադատելու, խոսելու ու քննարկելու: Քաղաքական գործիչների ամենօրյա հորոսկոպն է ուշադրության կենտրոնում լինելն ու թիրախավորվելը: Դրան վաղուց սովոր եմ, շնորհակալ եմ առողջ քննադատությունների համար, իսկ մնացածը էական չէ:

-2022-ին խորհրդարանական ընդդիմությունը հաշված նիստերի մասնակցեց՝ հայտարարելով բոյկոտի մասին։ Որպես խորհրդարանի նախագահ՝ ի՞նչ կասեք ձեր ընդդիմախոսներին։

-Եկեք աշխատանքի:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական