Քաղաքական

Միջազգային քրեական դատարանը կկարողանա քննել 2021թ. մայիսից կատարված քրեական հանցագործությունները

Միջազգային քրեական դատարանը կկարողանա քննել 2021թ. մայիսից կատարված քրեական հանցագործությունները

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գերպրոֆեսիոնալների թիմ է ներգրավված։ 

Նախարարը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել նաև միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը հաստատելու օրինագծի վերաբերյալ. «Եթե ՍԴ-ն հաստատի այն, հնարավորություն է ստեղծվում մեր իրավական համակարգում ներդնել մի գործիքակազմ, որի օգնությամբ միջազգային քրեական դատարանի մեր գործընկերների հետ 2021թ. մայիսից սկսած քրեական հանցագործությունների բացահայտման գործընթաց կարելի է իրականացնել։ Բնականաբար, դա հեշտ պրոցես չի, բայց իրենց գործիքակազմերը բավական ծավալուն են, և հաշվի առնելով տարբեր այլ երկրներում նախկինում իրենց գործունեությունը՝ կարող ենք վստահ լինել, որ պրոֆեսիոնալ դատական, դատախազական համակարգ է ներգրավվելու»։

Ըստ Մինասյանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարված հանցագործությունները ևս միջազգային քրեական դատարանի ենթակայության հարց կլինեն։ Նա ներկայացրել է, թե որ հանցագործությունների վերաբերյալ միջազգային քրեական դատարանը գործելու իրավասություն կունենա. «Հենց զինվորական հանցագործությունները, և հասկանում եք՝ ինչու է ընտրված 2021թ. հետադարձության ժամկետը։ Հնարավորություն կստեղծվի, որ ՀՀ-ն իր իրավունքները պաշտպանի միջազգային դատարանի օգնությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական