ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Հայաստանի գործող իշխանությունները պարտավոր են լուծել Արցախի 120 000 շրջափակված քաղաքացիների ճակատագրին վերաբերող հարցը։
ՀՅԴ նախաձեռնած «Իրական մեղավորը» խորագրով երթի ժամանակ նա ասել է. «Նրանք չեն կարող շարունակ ասել՝ մեղավոր են ռուսները, ղարաբաղցիները, «նախկինները», ընդդիմադիրները և խուսափեն իրենց բուն առաքելությունից ու պարտականությունից»։