Քաղաքական

«ՔՊ»-ն վարչության նիստ է արել. վարել է Նիկոլ Փաշինյանը

«ՔՊ»-ն վարչության նիստ է արել. վարել է Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական