Քաղաքական

Մոսկվան ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթաց. Միխայիլ Գալուզին

Մոսկվան ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթաց.  Միխայիլ Գալուզին

Հայաստանի և Ադրբեջանի միջև մենք ակնկալում ենք փուլային առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և մարդասիրական խնդիրների լուծումը:

Այս մասին Ռիա Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է Գալուզինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական