Քաղաքական

Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան

Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Նրա խոսքով. «Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ: Իհարկե, պահանջներ կան նաև ռուս խաղաղապահներից, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք կարողանո՞ւմ են լուծել այդ խնդիրները: Կարծում եմ, որ ռուս խաղաղապահներն ի զորու են լուծել այդ խնդիրները, ուղղակի ժամանակի հարց է, և ամեն ինչ արվում է, որ էսկալացիոն պրոցեսներ չլինեն, այս պրոցեսները որոշակի ժամանակահատված են պահանջում»:

Նա վստահություն է հայտնել, որ ռուս խաղաղապահներն իրենց առջև դրված խնդիրները կլուծեն. «Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների»,- ասել է Խաչատրյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական