Քաղաքական

Միրզոյանը Կլաարին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Կլաարին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական