Քաղաքական

ՊՊԾ-ն կդառնա վարչապետին ենթակա մարմին

ՊՊԾ-ն կդառնա վարչապետին ենթակա մարմին

Պետական պահպանության ծառայությունը կառանձնանա ԱԱԾ-ից և կդառնա վարչապետին ենթակա մարմին. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նախագիծը։

Օրինագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ էր 33-ը։

Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:

Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։

Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝  նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական