Քաղաքական

«Ձեր ասածն ինքնաիրականացվող մարգարեություն է ձեր մասին». Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ձեր ասածն ինքնաիրականացվող մարգարեություն է ձեր մասին». Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանի հայտարարություններին, թե «ՔՊ չի լինելու»։

Կոնջորյանը հիշեցրեց, որ նման հայտարարություններ ընդդիմադիրներն արել են դեռ 2020թ. պատերազմից հետո. «Այսօրվա ընդդիմադիրները մրցավազք էին սկսել, թե երբ կդադարի ՔՊ իշխանությունը․ մինչև նոր տարի չի լինելու ՔՊ, մինչև Զատիկ չի լինելու ՔՊ, այս տարի էլ ասում էին՝ մինչև մայիսյան տոներ չի լինելու ՔՊ իշխանությունը, պարալիզացված է երկիրը, փողոցը, և այլն, բայց վերջում դուք պարալիզացվեցիք, ժողովուրդ ջան, ու գնալով ավելի եք պարալիզացվում։ Խնդրում եմ, արդեն ծիծաղելի է, ձեր ասածն ինքնաիրականացվող մարգարեություն է ձեր մասին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական