Քաղաքական

«Կարող եք ընդդիմադիր ժամանակվա մեր ելույթները վերցնեք, գաք». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կարող եք ընդդիմադիր ժամանակվա մեր ելույթները վերցնեք, գաք». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատեց նախագիծը՝ նշելով, թե օրենքում ավելի վաղ փոփոխություններ արվեցին, ու ներդրվեց «կալանք տվող» դատավորների ինստիտուտ, սակայն հիմա դա վերացվում է. «Վերացնում եք այդ դատարանները, լավ եք անում, որովհետև այն ժամանակ դրանք ստեղծում էիք՝ ծառայեցնելու ձեր քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը»։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հիմա էլ իշխանությունը փորձում է դատական իշխանությունը դարձնել սեփական կամակատարն ու զավթել այն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց. «Էդ դարակի մեջի՞ց եք հանում ելույթները, որ պետք է լինեին 2006, 2007, 2008 թվին, «կոլցո» օպերացիաների ժամանակ, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ դաշնակից դառնալու ժամանակ, հայտնի մարդկանց կողմից դատավորներին զանգելու ժամանակ։ Մեկ-մեկ էլ կարող եք ընդդիմադիր ժամանակվա մեր ելույթները վերցնեք, տեղերով փոխեք, գաք, ելույթ ունենաք»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական