ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում, որպեսզի հնարավորինս շուտ բացվի Լաչինի միջանցքը. «Որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ բեռների, մարդկանց և ապրանքների հանգիստ տեղափոխում՝ առանց որևէ վերահսկողության»։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրինագիծը։