ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրինագիծը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում նշեց, թե այդ ծառայությունը պետք է լինի ՀՀ «աչքերն ու ականջները»՝ արտաքին աշխարհի, կազմակերպությունների, անձանց՝ ՀՀ կենսական շահերին վերաբերող ինֆորմացիայի ստացման, վերլուծության համար. «Պետք է արձանագրել, որ այս քայլը պետք է շատ ավելի վաղ արված լիներ»։
Ըստ Արշակյանի՝ աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ հետխորհրդային, ունեն նման կառույց։