Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրառնալով ՄԻԵԴ–ի կողմից Հայաստանի պահանջը բավարարելուն, հայտարարել է՝ շատ կարևոր է, որ ՄԻԵԴ որոշման մեջ նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին։
Կիրակոսյանի մեկնաբանմամբ, եռակողմ հայտարարությունում հստակ նշված է Լաչինի միջանցքով մարդկանց բեռների, մեքենաների ազատ տեղաշարժն ապահովելու մասին. «Պատահական չէ, որ դատարանը մեջբերում է այդ հայտարարությունը: Այսինքն, սա նշանակում է, որ մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով»։
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից գերքայլեր չեն էլ ակնկալում, գործիքակազմն ունի սահմանափակումներ, բայց կան նաև այլ հարթակներ, որոնք Ադրբեջանին կպարտավորեցնեն քայլեր անել, օրինակ կա Նախարարների կոմիտեն, որը լինելով Եվրոպայի խորհրդի քաղաքական հիմնական մարմինը, հետևում է նաև դատարանի վճիռների կատարման ընթացքին։