«ՌԴ խաղաղապահ զորախումբն է Լաչինի միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է ՌԴ կառույցներին հարցնել՝ հասկանալու համար, թե ինչու չեն կատարում իրենց պարտավորությունը։
Պնդմանը, թե Հայաստանի իշխանությունը պետք է հարց հղի, Գրիգորյանն արձագանքեց. «Մենք արդեն հղել ենք՝ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային»։