ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստի քննարկումներին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Ըստ նրա՝ դա ծավալուն աշխատանքի արդյունք է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան երթևեկել, և բեռների փոխադրման իրավունքը վերականգնվի»։
Հարցին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, բացի հայտարարություն անելուց, ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանել է, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձև, նաև տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կիրառել. «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»։