ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը մեծացնելը։ Նա ուշադրություն հրավիրեց ՄԱԿ ԱԽ նիստում ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, Լեռնային Ղարաբաղ անվանման օգտագործումը, նաև՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը, Լաչինի միջանցքի կարևորությունը։
Հարցին, թե ե՞րբ ականատես կլինենք գործնական քայլերի, Ռուբինյանը մանրամասնել է. «Երեկվա քննարկման համատեքստում, իմ տեղեկություններով, այժմ քննարկվում է մամլո հաղորդագրությունը, այսինքն՝ սա մի հասկացեք որպես սովորական հաղորդագրություն, այլ դա տեքստ է, որ կարող է ընդունվել միայն կոնսենսուսով։ Սպասենք, տեսնենք, ըստ այդմ կլինեն մեր հետագա քայլերը, պարզ կդառնան գետնի վրա հետագա իրադարձությունները»։