Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ կալանք է դրվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի վրա. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանին և նրա դստրերին առնչվող գործը և ծանուցագրեր ուղարկել՝ ներկայանալու նախնական դատական նիստտին։ Այն կկայանա հաջորդ տարվա հունվարին։