Քաղաքական

Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատել ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը

Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատել ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատել ՄԱԿ ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ելույթը։

Նրա խոսքով. «Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում:

Ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ ՌԴ-ի կողմից լիներ արձագանք, ու հնչեր գնահատականը: Երևի այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել»:

Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել. «Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում նման արձագանքի: Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ-ին և որոնք Հայաստանին չեն ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այս ուղղությամբ աշխատանքը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական