Քաղաքական

ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան կգումարի

ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան կգումարի

Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան կգումարի։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան»,- ասված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում, Հարկային օրենսգրքում, Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում և այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական