Քաղաքական

Նախագահը ողջունել է ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպմանը հնչեցրած հասցեական ուղերձները

Նախագահը ողջունել է ՄԱԿ ԱԽ  արտահերթ հանդիպմանը հնչեցրած հասցեական ուղերձները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում հնչեցված հասցեկան և նպատակաուղղված ուղերձները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Հստակ, հասցեական և նպատակաուղղված ուղերձները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկների կողմից 9228-րդ հանդիպմանը ողջունվում են: Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական