Քաղաքական

ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. Ռուբինյան

ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ ՄԱԿ ԱԽ երեկվա նիստից հետո ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է։

Նրա խոսքով. «Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է: ԼՂ-ն և ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում են կրկին, դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին ԼՂ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների»։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, որտեղ նա պնդում էր, թե Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, Ռուբինյանը նշեց՝ «Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում էր դա ասում, դրա համար երևի ուղիղ չասեց, որ Ռուսաստանին են մեղադրում: Այլ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակել է Ադրբեջանը»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական