Քաղաքական

ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ օգտագործելով ԼՂ անվանումը

ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ օգտագործելով ԼՂ անվանումը

ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նիստը։

ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը. ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նորվեգիան ու Իռլանդիան` հասցեական դիմելով Ադրբեջանին։ 

Բոլոր ելույթ ունեցողները օգտագործել են Լեռնային Ղարաբաղ անվանումը։

ՄԱԿ ԱԽ-ում քննարկման ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես շեշտել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը` միաժամանակ ընդգծելով եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն քաղաքական ու դիվանագիտական միջոցներով»:

Միացյալ Թագավորությունը, Մեքսիկան, Քենիան, Նորվեգիան, Հնդկաստանը և Իռլանդիան ՄԱԿ ԱԽ-ում քննարկման ժամանակ հանդես են եկել Լաչինի միջանցքի անխափանությունը վերականգնելու հստակ դիրքորոշմամբ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական